Բացել լրահոսը Փակել լրահոսը
43646771e0fb9af697f1ee6ae702c6433d0c2012
A A
Պաշտոնական

Երևանում ընթանում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

Ապրիլի 4-ից 5-ը Երևանում անցկացվում է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Գավաթի այս խաղարկությանը աշխարհի 15 երկրից մասնակցում է 270 մարզիկ։ 2022 և 2023 թվականներին Երևանն ընդունել է սամբոյի պատանիների, դեռահասների և երիտասարդների աշխարհի առաջնությունները։ Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան բարձր մակարդակով է անցկացրել մրցաշարերը և արժանացել գավաթի խաղարկության մշտական ընդունող երկիր լինելու պատվին։ Քաղաքապետի առաջին տեղակալը հաղթողներին հանձնել է մեդալները, հաջողություններ մաղթել մարզիկներին ընթացող մրցաշարում: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները նվաճել են 9 մեդալ: