
A
A
Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների հերթական կոպիտ խախտումը․ Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․
Մենք , որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում:
Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և հայ համայնքի շահերը:
Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն: