Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Արցախ_Բերձոր_Լաչին_Վերաբացում
A A
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ, «Լուրերին» ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ նրանք տեղափոխվել են իրենց ցանկությամբ։

Նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը։

Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ: