Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Չնայած այսօրվա իրականության «ջունգլիների օրենքին», իրենք գալիս են ապացուցելու հակառակը. Aravot.am (տեսանյութ)

Այսօր Հայաստանում գործում է 8 Հայորդաց տուն, որոնք, ընդհանուր առմամբ, մոտ 4000 սան ունեն: Ի՞նչ են սովորում մեր երեխաները, ի՞նչ է տալիս Հայորդաց տունը մեր սերունդներին, ինչո՞ւ է այս կառույցի պահպանումը դարձել ոչ թե կարեւոր, այլ հրամայական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կգտնեք՝ դիտելով aravot.am-ի պատրաստած տեսանյութը:

«Արաբկիրի Հայորդյաց տան» ուսուցչուհի Թամարա Խաչատրյանը նշեց. «Այս դասերը եթե չլինեն, երեխաները լրիվ կտրված կլինեն հոգեւոր կյանքից: Այս դասերը կարծես թե նրանց ուղղորդում են դեպի եկեղեցի, դեպի հոգեւորը, որ նրանք հասկանան, որ մարդն այս աշխարհում ոչ միայն մարմնով է ապրում, այլեւ հոգով: Եվ դրա արդյունքում նրանք գտնում են հոգեւոր խաղաղություն: Ավելի հանգիստ են լինում, ավելի իրենք իրենց հետ ներդաշնակ են, փորձում են իրենց ճանաչել: Մարմնականը կարեւորելով՝ երեխաները կորցնում են հոգեւոր արժեքները, այն հոգեւոր արժեքները, որ մարդուն մարդ են դարձնում եւ աստվածանմանությունը իրենք աշխարհի մեջ կորցնում են: Մարմնականը էլ ավելի կարեւորելով՝ նրանք կորցնում են Աստծո պատկերը, իսկ Հայորդյաց տուն հաճախելով՝ նրանք փոխվում են: Նրանց ներաշխարհն է փոխվում, աշխարհայացքը, վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Եվ ամենակարեւոր առաքինությունն է ձեւավորվում նրանց մեջ, սեր՝ մարդկանց, սեր ամեն ինչի հանդեպ, ինչ որ Աստված արարել է»:

Ինչպես նշեց Լիանա Առաքելյանը, չնայած այսօրվա այս մարտահրավերների, այս դժվար իրականության մեջ «ջունգլիների օրենքն» է տիրում, որտեղ թվում է, թե ուժեղն է միշտ գոյատեւում այդ պայքարի մեջ, իրենք գալիս են ապացուցելու հակառակը. «Մենք սովորեցնում ենք, որ՝ ոչ: Ոչ թե ուժեղը, այլ այն անձն է գոյատեւում, ով իր մարդ տեսակով, իր նկարագրով մեր հասարակության բոլոր նորմերին, օրենքներին համապատասխանում է»: