ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին
Աջակցիր «Ա1+»-ինՎայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով՝ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղատնտեսների անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։
«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում»,-նշվում է գրառման մեջ՝ հավելելով, որ երկրի սահմանային շրջաններում հանդարտ իրավիճակ է տիրում։
La Mission d'observation de l'UE en Arménie poursuit son travail sur le terrain
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 3, 2024
➡️ La présence des observateurs européens rassure les populations vulnérables des zones de contact militaire avec l'Azerbaïdjan
➡️ Elle est la preuve tangible qu'ils ne sont pas oubliés du monde https://t.co/5kO3q8dYT5