Տոմսերն արդեն վաճառվում են
Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպման տոմսերը հայ երկրպագուների համար կվաճառվեն մայիսի 26-ից, Երեւանում եւ Մոսկվայում գտնվող ՀՖՖ գործընկեր «Visa Concord» ընկերության բոլոր գրասենյակներում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սանկտ Պետերբուրգում վաճառքը կիրականցվի Հայկական եկեղեցու կից խանութներում:
Տոմսերի արժեքներն են. հայ երկրպագուների համար մարզադաշտի առանձնացված հատվածում` 800 ռուբլի, իսկ արեւմտյան տրիբունայում` 2300 ռուբլի: Տոմսերը կվաճառվեն միայն հայ երկրպագուներին, անձնագրի առկայության դեպքում:
Ահա «Visa Concord» ընկերության գրասենյակների հասցեները Երևանում.
1. Բաղրամյան պողոտա 2, հեռ. 522162, 564099, 563624
2. Արգիշտի փողոց 7, «Մոսկվայի տուն», հեռ. 510287, 510266
Նշենք, որ երկու օր առաջ ՀՖՖ-ից մեզ տեղեկացրին, որ հայ երկրպագուները դեռեւս չեն դիմել ֆեդերացիային` Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպման տոմսեր ձեռք բերելու համար: