Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչությունից հետո Ռուսաստանին միգրացիայի հարցում նոր մոտեցում է պետք
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումները», -ասել Է Պուտինը՝ հավելելով, որ որոշ մարդկանց, ովքեր գործնականում չգիտեն ռուսաց լեզուն կամ ռուսական մշակույթը, թույլ են տալիս աշխատել առանց պատշաճ ստուգման:
«Որոշիչ սկզբունքը պետք է լինի այն, որ Ռուսաստանում աշխատելու և ապրելու հնարավորություն ստանան միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթն ու պատմությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ հարձակման նպատակը Ռուսաստանի ներսում թշնամանք, այլատյացություն և իսլամաֆոբ տրամադրություններ սերմանելն էր: Նա նշել է, որ միգրացիոն համակարգերը կատարելագործման կարիք ունեն, քանի որ ակնհայտ է, որ աշխատանքի թույլտվություններ երբեմն տրվում են լուրջ քրեական անցյալ ունեցող մարդկանց:
https://t.me/news_kremlin/3413