Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը». Greek City Times-ի անդրադարձը

«Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը»-ը վերնագրով հոդված է հրապարակել Greek City Times-ը։

 

Հոդվածում ներկայացվում են 1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը  տեղի ունեցած իրադարձությունները․ «Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային զորքերի 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, արգելափակել են Ոսկեպար գյուղի մուտքերը և մտել գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները պայթեցրել են մեկ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է երկու, ծանր վիրավորվել 7 խաղաղ բնակիչ»։

 

«Ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային բաժնի 20 ոստիկաններ և երեք քաղաքացիներ բնակիչներին պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձել են ներթափանցել գյուղ։ Նրանցից 11-ը սպանվել են, իսկ մնացածը բռնվել և տեղափոխվել են Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ ևս երեք մարդ մահացել է։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել և ադրբեջանական ՕՄՕՆ-ին են հանձնել գյուղում գտնվող և բնակավայրը հսկող 45 հայ ոստիկանների, որոնք նույնպես ադրբեջանական բանտում ենթարկվել են խոշտանգումների»,-գրում է պարբերականը՝ կցելով տեսանյութ։