Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև՝ կնվազի

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ի և 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։