Իշխանությունները հաճախ հանրային քննարկման իմիտացիա են անում․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արցախի ժողովրդի կարիքների բավարարում․ ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները» թեմայով։ Բանախոսներ՝
Արմեն Ասրյան՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Սոնա Համբարձումյան՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Բեգլարյան՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչներն ասուլիսի ընթացքում կներկայացնեն իրենց կողմից կատարված աշխատանքները, դրանց արդյունքները և իրենց դիրքորոշումները վերջին ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից հայտարարված նոր մոտեցումների վերաբերյալ: Նրանք անդրադարձ կունենան նաև մարտի 20-ի բազմահազար հանրահավաքի արդյունքներին ու հաջորդող զարգացումներին: