Բացել լրահոսը Փակել լրահոսը
միպ
A A
Պաշտոնական

Հրապարակվել են ՄԻՊ 2023 թվականի տարեկան հաղորդումը եվ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց

Հրապարակվել են 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը 🔗 https://shorturl.at/bdC26 և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը 🔗 https://shorturl.at/izBJX :‼️

📢 📄 Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփում են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:

🔺 Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հիման վրա` նկատի ունենալով ՄԻՊ հաստատությունների զեկույցների համար առկա միջազգային մեթոդաբանությունը։

📌 Պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցությունը:

⤵️ Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։