Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ադրբեջանի ու Թուրքիայի սամբիստները չեն ժամանի Հայաստան (տեսանյութ)

Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

 

«Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել։ Իսկ Ռուսաստանից ու Ուկրաինայից կժամանեն մեծ պատվիրակություններ։

Մեր թիմը պատրաստ է աշխարհի գավաթին։ Վստահ ենք, որ հայ սամբիստները շատ մեդալներ են նվաճելու այս տարի»,- նշել է Միքայել Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա ապրիլի 4-5-ը։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին կմասնակցեն 17 երկրների մոտ 300 սամբիստներ։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներ, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ։