A
A
Հաղթեց Բորիս Գելֆանդը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում, որը երեկ ավարտվեց Կազանում, հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը:
Եզրափակիչ մրցամարտի վերջին 6-րդ պարտիայում նա գեղեցիկ ոճով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, որը, ինչպես հայտնի է, 1/4 եզրափակիչում պայքարից դուրս էր բերել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանին: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 3,5:2,5, եւ Բորիս Գելֆանդը առաջին անգամ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի թագի համար:
Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի գրոսմայստերի միջեւ կայանալիք 12 պարտիանոց մրցամարտը տեղի կունենա եկող տարվա մայիս-հունիս ամիսներին: Առայժմ հայտնի չէ մրցավայրը, սակայն ըստ նախնական տվյալների, այդ հանդիպումը կազմակերպելու ցանկություն է հայտնել Հնդկաստանի շախմատի ֆեդերացիան: