Ի՞նչ իմանամ ինչից են սատկել, ես դհոլչի եմ, անասնաբույժ չեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴսեղում խոզաբույծներն արգելում են իրենց անասնագում մտնել. վախենում են վարակից: Գյուղում խոզերի անկման դեպքեր են գրանցվում, գրեթե խոզ չի մնացել,-ասում են: Սամվել Թումանյանը թեեւ խոզեր չունի, բայց լսել է. Դսեղում ու հարեւան Չկալովում տարածված հիվանդություն կա, գրում է Անկյուն+3-ը։
« Փորեցին էքսկավատրով, լցրին մեջը թաղեցին: Ուրիշ ինչ անեին, դրան չի կարելի ուտել: Պետությունը մենակ կարում ա փող վերցնի, իսկ հատուցման վախտը չկա »
Դսեղեցիների մեջ կասկածներ են ընկել, որ հիվանդությունը տարածվել է դրսից ներկրված խոզերից, իսկ թե ի՞նչ հիվանդություն է ու արդյո՞ք այն կարելի է համավարակ համարել, չգիտեն:
«Մի ընկեր ունեմ, իրանից մի օրում երկու մերուն 10 գոճի սատկեցին »,-ասում է գյուղացիներից մեկը:
Հիմա խոզաբուծությամբ զբաղվողները չափազանց զգուշավոր են: Հիվանդությունից խուսափելու համար մեկը մյուսի գոմ մտնելուց զերծ են մնում, խոզերին պահում են փակված:
« Համատարած սաղի մոտ էլ անկվել ա: Ո՛չ օգնություն կա, ո՛չ էլ գիտեն ի՞նչ անեն:
Կերային թունավորո՞ւմ թե՞ վարակ, գյուղացիները չգիտեն:
Դսեղի անասնաբույժ Վերգինե Թադեւոսյանը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ տեղյակ է անկման միայն մի դեպքից, որը վստահաբար կերային թունավորում է եղել, այլ դեպքերի մասին՝ տեղյակ չէ:Թումանյանի տարածաշրջանի համաճարակաբան Սեյրան Պետրոսյանը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանում համաճարակ չկա, իսկ գրանցված դեպքերի մասին տեղյակ չէ:
Վերջերս Հայաստանում տարածված հիվանդության՝աֆրիկյան ժանտախտի մասին ահազանգել էր նաեւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:Նշել էր, որ հազարավոր խոզեր են անկել հիվանդության պատճառով, իսկ պատկան մարմիններն այս ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։
Պատշաճ կերպով չեն իրականացվում լաբորատոր հետազոտություններ, ինչի հետեւանքով չի հաստատվում հիվանդությունը, եւ վերջիններս զրկվում են փոխհատուցվում ստանալու իրենց իրավունքից։