Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսրայելում հարցաքննել են ֆուտբոլիստներին

Սպորտ
465fa59a6958cd9df6ce063ca49b4043

Իսրայելում հարցաքննել են Հերցլիայի «Մաքաբի» թիմի երեք ֆուտբոլիստներին եւ ակումբին մոտ գտնվող մեկ մարդու: Այդ մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Իրավապահների մոտ կասկած է առաջացրել առաջնության ետնապահ Կֆար Սաբայի «Հապոելի» հետ խաղում այդ թիմի կրած պարտությունը (0:1): Քննիչների ունեցած տվյալներով, երկու թիմերը նախապես պայմանավորել էին խաղի հաշվի հարցում:

«Մաքաբիի» երեք ֆուտբոլիստները հերքել են բոլոր մեղադրանքները, սակայն իրավապահները մտադիր են շարունակել հարցաքննությունը եւ վերջնականապես պարզել շատերի մոտ կասկած առաջացրած այդ հարցը: