Ինչպե՞ս պահպանել առողջությունը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը.

Միշտ ուշադիր կարդացե՛ք կենցաղային քիմիական միջոցների պիտակները նախքան օգտագործելը, որպեսզի իմանաք արտադրանքի հնարավոր ռիսկերի և պատշաճ կիրառման մասին:

Ագրեսիվ մաքրող միջոցների հետ աշխատելիս օգտագործե՛ք ռետինե ձեռնոցներ, ինչպես նաև` անվտանգության ակնոցներ, եթե առկա է աչքերը վնասելու վտանգ:

Կենցաղային բոլոր քիմիական նյութերը պետք է պահվեն երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում՝ պատահական թունավորումից կամ այլ վտանգներից խուսափելու համար:

Մի՛ խառնեք տարբեր ապրանքներ. որոշ մաքրող միջոցներ կարող են փոխազդել միմյանց հետ՝ արտանետելով վտանգավոր գազեր կամ դառնալ ավելի ագրեսիվ:

Ուժեղ հոտով կամ ցնդող արտադրանք օգտագործելիս համոզվե՛ք, որ սենյակը լավ օդափոխվում է՝ վնասակար գոլորշիները ներշնչելուց խուսափելու համար:

Մի՛ անտեսեք ալերգիկ ռեակցիաները. եթե որևէ բան օգտագործելիս մաշկի վրա նկատում եք կարմրություն, քոր, բշտիկներ, հեղուկ արտադրություն, ճաքեր կամ այլ փոփոխոթյուն, անմիջապես դադարեցրե՛ք օգտագործումը և խորհրդակցե՛ք բժշկի հետ: