A
A
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։