![ՀՀ ԱԳՆ ՀՀ ԱԳՆ](/static/articles/46/91/49/l-0CIB95CV57.jpeg)
A
A
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։
Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ: