Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինլանդիայում կաշառել են դարպասապահին

Սպորտ
9683fc8dbb35018d4d6b8f0912a5288b

Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնության մասնակից «Մարիեխամն» ակումբի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ թիմի դարպասապահ Ուիլիս Օչիենգան 50 հազար եվրո կաշառք է ստացել` երկու հանդիպումներ հանձնելու համար: Խոսքը վերաբերում է անցած տարի կայացած «Մյուպա» - «Մարիեխամն» եւ «Հակա» - «Մարիեխամն» խաղերին, որոնք ավարտվել էին դաշտի տերերի հաղթանակներով` 2:1:

Ակումբի ղեկավարությունը այդ փաստը անմիջականորեն կապում է Ֆինլանդիայում բնակվող սինգապուրցի գաղթականների հետ, որոնք երեկ դատարանի կողմից մեղադրվել են ֆուտբոլիստներին կաշառելու եւ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու մեջ:

Ի դեպ, խաղերից առաջ կաշառքներ վերցնելու մեջ բռնվել են նաեւ ֆիննական թիմերում հանդես եկող երկու զամբիացի ֆուտբոլիստներ, որոնց անունները առայժմ գաղտնի են պահվում: