Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: 

 
«Ցնցված եմ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ու սանձարձակ  ահաբեկչության լուրից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում` երեխաներ։ 
 
Ահաբեկչությունը մարդկության դեմ ուղղված մեծագույն  չարիք է,  որի ցանկացած դրսևորում անընդունելի ու անհանդուրժելի է։ 
 
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ռուսաստանի բարեկամ  ժողովրդին: Վիրավորներին  մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: