Բացել լրահոսը Փակել լրահոսը
1935203611_0_0_3068_1727_640x0_80_0_0_e5290a2de57758a23d819dbd4ff921ce.jpg
A A
Պաշտոնական

«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ

«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի: Այդ մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ն, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ:

ՔԿ-ի տվյալով՝ համերգասրահի տարածքի զննության նախնական արդյունքները վկայում են, որ ահաբեկիչները հարձակման ժամանակ օգտագործել են ավտոմատ զենք, որը նրանց թողած զինամթերքի հետ միասին հայտնաբերվել և առգրավվել է քննիչների կողմից:

«Պարզվել է նաև, որ ահաբեկիչները դյուրավառ հեղուկ են օգտագործել համերգային դահլիճի շինությունները հրկիզելու համար, որտեղ գտնվել է հանդիսատեսը»,- նշել են ՔԿ-ում։