Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կատարյալ Ապուշը․ (330)
A A
Մշակույթ

Տարօրինակ երիտասարդ՝ աշխարհը դեպի լավը փոխելու մեծ ցանկությամբ․ մեծ էկրաններին է «Կատարյալ ապուշը» կատակերգությունը (լուսանկարներ)

Այսօրվանից մեծ էկրաններ է բարձրանում հայկական «Կատարյալ ապուշը» գեղարվեստական կինոնկարը։ Ֆիլմի հերոս Տիգրիսը բոլորի համար արտասովոր երիտասարդ է, որն անընդհատ տարօրինակ պատմությունների մեջ է հայտնվում։ Իրականում, սակայն, Տիգրիսի ցանկությունը մեկն է՝ 
փոխել աշխարհը դեպի լավը։
Կատարյալ Ապուշը․ (80).jpg
 
ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանն ասում է՝ իրեն հաճախ են հարցնում՝ արդյոք այս ֆիլմը քաղաքակա՞ն է, թե ո՞չ։ Քաղաքական չէ՝ պնդում է նա, թեեւ նշում է՝ որոշ սոցիալական ենթատեքստ ունի։ 
 
«Ֆիլմը կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար։ Որպես այդպիսին՝ կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը։ Գլխավոր հերոսի՝ Տիգրիսի կերպարը, որը ես եմ մարմնավորում, անընդհատ ընկնում է տարբեր պատմությունների մեջ, ու մարդկանց մոտ հարց է առաջանում՝ իրե՞նք են ավելի ապուշ, թե Տիգրիսի կերպարը։ Հետաքրիր արկածների շրջապտույտ է, ամեն անգամ տարբեր իրավիճակներում է հայտնվում»։
 
Տիգրան Նալչաջյանն ասում է՝ այն վիճակում, որ մենք հիմա ապրում ու գտնվում ենք Հայաստանում, երբ մարդկանց մեջ ատելություն կա, պառակտված վիճակ, որոշել է նկարել մի ֆիլմ, որը կօգնի՝ ատելությունը մարդկանց մեջից մի քիչ դուրս գա։ 
 
«Այս ֆիլմը բարի է, հույս ունեմ, որ ֆիլմը դիտելուց ու դահլիճից դուրս գալուց հետո մարդիկ դրական, բարի բան անելու ցանկություն կունենան։ Այսինքն, իմ կարծիքով, ինչ-որ առաքելություն ունի այս ֆիլմը»,- ասում է նա։
 
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ մարտի 20-ին, Մոսկվա կինոթատրոնում։
Կատարյալ Ապուշը․ (39).jpg
Կատարյալ Ապուշը․ (93).jpg
Կատարյալ Ապուշը․ (160).jpg
Կատարյալ Ապուշը․ (199).jpg
Կատարյալ Ապուշը․ (244).jpg
Կատարյալ Ապուշը․ (280).jpg
Կատարյալ Ապուշը․ (323).jpg