Բացել լրահոսը Փակել լրահոսը
433902373_376370165359092_5665659380828581817_n
A A
Պաշտոնական

Առատ ձյան պատճառով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Մարտի 20-ին, ժամը 06։42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երանոս գյուղի սկզբնամասում առատ ձյան պատճառով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ծառն ընկել է Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13–րդ կմ-ին։
Փրկարարները մասնատել են ծառը (մոտ 7 մ) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։