Բացել լրահոսը Փակել լրահոսը
432588340_761024906004575_720644746112659597_n
A A
Պաշտոնական

Ընդունելություն՝ արցախցի 6-14 տարեկան երեխաների համար

Հարգելի՛ Արցախցիներ,

Օրրան բարեգործական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն 6-14 տարեկան երեխաների համար։

Ձեր երեխան այցելելով Օրրան որը գտնվում է՝ քաղաք Երևան Առաջին Եկմալյան 6 հասցեում, կստանա աջակցություն հետևյալ ուղղություններով՝ Սնունդ. Տնական և սննդարար ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք՝ պատրաստված մեր խոհարարների կողմից, Դասապատրաստում. «Օրրան»-ի ուսուցիչների ու հայաստանի և միջազգային կամավորների օգնությամբ Մեդիահարթակ. Ստեղծագործելու, ինքնաարտահայտման և մեդագրագիտություն ուսումնասիրելու համար Արհեստագործություն. Կավագործության, փայտագործության, նկարչության, երգի, կարի, համակարգչային և այլ խմբակներ Հոգեբանական ծառայություն. Հաղթահարելու սթրեսը, դեպրեսիան, վախերը և այլ անհատական խնդիրներ Մշակույթ. Այցեր թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ Երեխաների ամենօրյա ճանապարհածախսը փոխհատուցվում է։ Հարգելի՛ ծնողներ, մանրամասների համար զանգահարեք (010) 535167 կամ 055-535167 հեռախոսահամարով։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, և բոլոր ծառայություններն անվճար են։