A
A
Սիսիան, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սպիտակ-Դիլիջան և Վեդի Լանջառ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):
Սիսիան, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Վարդաղբյուր գյուղում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։