Բացել լրահոսը Փակել լրահոսը
433873242_376268912035884_6504428248287834357_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Միքայելյան փողոցում. կա տուժած

Մարտի 19-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
 
Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։49-ին, մարվել՝ 23։11-ին։ Մուտքում այրվել են 6 գազի վահանակ, մուտքի դուռը և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ)։