Բացել լրահոսը Փակել լրահոսը
433527676_376129225383186_5557719766450486168_n
A A
Պաշտոնական

Քարաթափում Հրազդանի կիրճում

 
Մարտի 19-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 71/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից վնասվել է ճանապարհի հենապատը. ավտոճանապարհը դարձել է մասամբ անցանելի։
 
Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։