Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շենքերից մեկի բակում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա

Փրկարները մասնատել են ծառը և հեռացրել անվտանգ տարածք
Մարտի 19-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի շենքերից մեկի բակում ծառ է ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ ծառը տապալվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Չ., ծնված 1992 թ․) և շենքի արտաքին հատվածին ամրացված օդորակիչի վրա։
 
Փրկարները մասնատել են ծառը և հեռացրել անվտանգ տարածք։