Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captfgffure
A A
Քաղաքականություն

Աբսուրդ է, որ առանց սահմանազատման ինչ-որ հողատարածքների փոխանցում լինի. քարտեզագիր․ Aravot.am

Քարտեզագիր Շահեն Շահինյանը հստակ չի կարող ասել, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը քարտեզներով ե՞րբ են մտել ՀՀ տարածքի մեջ:

«Հաշվի առնենք, որ այդ տարածքը եղել է Մեծ Հայքի մի մաս, մեր պատմական տարածք, այնտեղ կա հայկական եկեղեցի, այսինքն՝ պատմության որեւէ մի ժամանակահատվածում եղել է հայաբնակ ու պատկանել հայերին: Բայց քարտեզների մասով չեմ կարող նշել, թե երբ է ընդգրկված եղել մեր քարտեզներում: Կդժվարանամ ասել, որովհետեւ շատ կարեւոր է հասկանալ, թե երբ նշում ենք, որ տվյալ գյուղերը մեր տարածքից դուրս են, ի՞նչ նկատի ունենք «մեր տարածք» ասելով»,- Aravot.am-ին ասաց Շահինյանը:

Նա նկատեց, որ ինչ-որ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործընթացը չի կարող դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացից դուրս արվել.

«Այդ գյուղերը, եթե վերադարձվեն Ադրբեջանին, ապա դա միանշանակ սսհամանգծման եւ սահմանազատման գործընթացի մի մասն է, չի կարող առանձին լինել: Եթե այդ գյուղերը փոխանցում են Ադրբեջանին, պետք է իրավական հիմք լինի, իսկ իրավական հիմքը տեղծվում է սահմանազատմամբ: Սա աբսուրդ է, որ առանց սահմանազատման ինչ-որ հողատարածքների փոխանցում լինի»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ սահմանազատման մասին ընդհանրապես չկա պաշտոնական տեղեկատվություն.

«Չունենք տեղեկություն, որ էդ սահմանազատումը մեկնարկել է, կամ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում: Սահմանազատման ժամանակ է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց սահմանները… հիմա, եթե սահմանազատում չկա, ուրեմն երկրորդ գործընթացը ագրեսիան է: Մի պետությունից տարածքներ կարող ես ստանալ երկու տարբերակով՝ կամ խաղաղ սահմանազատման միջոցով, կամ՝ ագրեսիայով: Եթե տեսնում ենք, որ սահմանազատման գործընթաց չի իրականացվում, իսկ կա տարածքի փոխանցում, ապա դա կա՛մ սպառնալիքի ներքո է, կա՛մ ՝ագրեսիայի:  Իսկ ագրեսիան չի լինում միայն զենքով, այլ նաեւ՝ հիբրիդը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով