Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանազատում սկսելը մեր շահերից է բխում. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը մեր իրավական սահմաններում՝ այսինքն Սովետական Հայաստանի տարածքներում է եղել, մենք որևէ կերպ չենք պատրաստվում որևէ երկրի տալ,- այս մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Առաջին անգամ չէ, որ խոսում ենք սահմանազատման անհրաժշտության մասին՝ ասում է Թորոսյանը․ թե ինչո՞ւ հենց Տավուշից, պատգամավորի խոսքով՝ մի քանի բացատրություն և հիմնավորում կարող է ունենալ։

«Առաջինը՝ նախ պետք է սկսել, սահմանազատումը պետք է բխի այն հիմնական սկզբունքից, երկու երկրները միանալով Ալմաթայի հռչակագրին՝ ճանաչել են իրենց հետսովետական վարչական տարածքները որպես պետական սահմաններ, և դրա հիման վրա պետք է կատարվի սահմանագծումն ու սահմանազատումը։ Սահմանագծման ու սահմանազատման հիմքը մեր շահերից է բխում, և դա է ապահովելու մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը։ Կարևոր է լեգիտիմ հիմք ունենալ քո տարածքը պաշտպանելու համար,- նշել է Թորոսյանը։