A
A
Լեգեոներները նույնպես կմարզվեն Ռուսաստանում
Անգլիական ակումբներում հանդես եկող Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը կնախապատրաստվեն իրենց նախկին թիմերում:
Մասնավորապես, «Չելսիի» կիսապաշտպան Յուրի Ժիրկովը կմարզվի Կազանի «Ռուբինի» հետ։ «Էվերտոնի» կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովը, բնականաբար, դիմել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարության օգնությանը: Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը Հայաստանի հետ խաղին կպատրաստվի հարազատ «Զենիթում», իսկ «Տոտենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն` Մոսկվայի «Սպարտակում»:
Պատճառն այն է, որ Անգլիայի առաջնությունն արդեն ավարտվել է, եւ վերը նշված ֆուտբոլիստները ներկայումս գտնվում են արձակուրդում:
Հիշեցնենք, որ Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգում: