Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին (տեսանյութ)

 

Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում մարտի 19-ին ունեցած համատեղ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայում հնարավորություն ունեն  հասնելու խաղաղության։ Այս առնչությամբ Սթոլտենբերգը կոչ է արել հասնել համաձայնության, որը կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհ կբացի ժողովուրդների համար։

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրա խաղաղ ձգտումներին»,- ընդգծել է Սթոլտենբերգը։