Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Զուրաբյան
A A
Պաշտոնական

Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ․ Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
 
Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:
 
Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս եւ կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության եւ կրթության նկատմամբ:
 
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ի՞նչու ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ: