A
A
ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդային ժամանակաշրջանից Կապանի համայնապատկերը փչացնող դեղնագույն ժայռային հատվածը, որը գոյացել է հանքանյութեր հայտնաբերելու նպատակով կատարված հետախուզական աշխատանքների հետևանքով, կվերածվի 1,2 հեկտար անտառի։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 հեկտար ընդգրկող անտառվերականգնման ծրագրում ներառել է այդ հատվածը։ Եկող տարի հողային աշխատանքներն ավարտված կլինեն, կանցկացվի կաթիլային ոռոգման ցանց և կմեկնարկի ծառատունկ։
Կոմբինատը խոստանում է Կապանում կառուցել զբոսանքի ևս մեկ վայր` միաժամանակ լուծելով տասնամյակներ շարունակ առկա բնապահպանական խնդիրը։