Բացել լրահոսը Փակել լրահոսը
431520974_943537410471010_6044195185500612990_n
A A
Սպորտ

Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին:

«Շատ կարևոր խաղ էր, բայց ոչ այդքան ցանկալի արդյունքը, որը մենք ուզում էինք: Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք»,-ֆեյսբուքի ի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նապոլի»-ին: Միլանյան ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ից աչքի ընկավ Մատեո Դարմիանը: Սակայն «Նապոլի»-ին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պարտությունից փրկեց Ժուան Ժեզուսը՝«Ինտեր»-«Նապոլի»` 1:1: Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 76 միավոր: 62 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է: