Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ: Կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, եթե՝ ունեք գրանցված ամուսնություն և ՀՀ քաղաքացիություն, պատրաստվում եք տունը կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում, կառուցվող տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը (եթե նախահաշիվը գերազանցի 16 մլն դրամը, հիփոթեքային վարկի մնացած հատվածը կմարի քաղաքացին)։ Մանրամասները` հղմամբ։