Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ընտրողների մեծ հոսք ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում (տեսանյութ)

Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում ընթանում են նախագահական ընտրությունները: Մինչ այս պահը բավականաին մեծ ընտրողների հոսք կա, արձանագրում է Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ով նաև այստեղ գտնվող ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն է:

Ընտրողները նախ անցնում են ստուգում, թե արդյո՞ք որևէ այլ ընտրատեղամասում չեն քվեարկել, ապա մոտենում են 5 հոգուց բաղկացած հանձնաժողովին և արդեն ընտրախցիկում թղթին են հանձնում իրենց քվեն: Այս պահին չկան ընտրողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ նախապես ցուցակներ այս դեպքում չեն լինում:

Սա ընտրությունների վերջին օրն է, կավարտվի ժամը 20:00-ին: Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ տևում է երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։ Սյունիքում սահմանապահները վաղօրոք են քվեարկել: