Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մի անկյուն, որտեղ ապրում է Հադրութի ոգին, և հիշողությունները հնչում են հադրութերեն (տեսանյութ)

Մի անկյուն, որտեղ ապրում է Հադրութի ոգին, և հիշողությունները հնչում են հադրութերեն։ Հադրութի յուրօրինակ լեզուն, մշակույթը, սովորությունները պահպանելու նպատակով, Հադրութի նախկին բնակիչները միավորվելով՝ ստեղծել են մի հետաքրքիր կենտրոն և այն անվանել «Դիզակ արտ»։Այս կենտրոնի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի տարբեր մարզերում ապրող հանդրութեցիները ունենան մի անկյուն , որտեղ կխոսեն միայն իրենց բարբառով․ «Հադրութից դուրս գալուց ընդամենը 4 տարի անց, արդեն իսկ դժվարություններ կան լեզուն պահպանելու հետ կապված, և ուրեմն պետք է ջանքերը կրկնապատկել, քանի որ հատկապես Հադրութի խոսքը տարբերվում է բոլոր բարբառներից և կորցնելն այդ ժառանգութունն՝ ուղղակի աններելի է»- ասում է մեր զրուցակիցը՝ կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը, որը Հադրութում ևս զբաղվում էր մշակույթի և երիտասարդության հարցերով։

Ամերիկայի Ձայն