Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք ՀԱՊԿ-ի, թե Հայաստանի․ Միրզոյանը՝ Ռուստամյանին (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. արտաքին հարաբերությունների կատարման և արդյունքների մասին զեկույցով հանդես է գալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Ես չեմ բացառում, որ ցանկացած անդարդ իրավիճակում, ցանկացած անդարդ տարում, ամենևին ոչ այնպիսի մարտահրավերներով լի, ինչպես մեր պարագայում, կատարողականը ոչ ամբողջությամբ կլինի համահունչ ծրագրին, կլինեն բաներ, որոնք հանգամանքների բերումով այլևս անհնար կլինի իրականացնել՝ անկախ քո ջանքերից»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե ինչու է կատարողականը շեղվել Կառավարության ծրագրից, ասենք, ՀԱՊԿ-ի առումով: 

Ինչ վերաբերում է մասնավորապես ՀԱՊԿ-ին, Արարատ Միրզոյանը հարցին հարցով պատասխանեց. «ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, և այդ անվտանգային կազմակերպության կողմից իր պարտավորություններին համարժեք արձագանք չենք ստացել: Անգամ փաստը չեն ընդունել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ուզում ճանաչել, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը չունի բավարարվածության զգացում, և ՀԱՊԿ-ը այդ փաստը չի ճանաչում»: 
ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:

Ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը Ազգային ժողովի կողմից է: