Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային խրոնիկա

Սպորտ
34e63545027b00a736f2091705785407

Կազանում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:

Եզրափակիչ մրցամարտի չորրորդ պարտիայում իսրայելացի Բորիս Գելֆանդը եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը արդեն 18-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին, եւ ընդհանուր հաշիվը դարձավ 2:2 (նախորդ երեք հանդիպումներում կողմերը նույնպես խաղաղ դաշն էին կնքել):

Այսօր տեղի կունենա նախավերջին` 5-րդ պարտիան: Սպիտակներով հանդես կգա ռուսաստանցի գրոսմայստերը:

Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի շախմատի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մրցաշարում, որտեղ հանդես է գալիս մեր հայրենակից, գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը, երկու տուրից հետո բոլոր 8 մասնակիցները վաստակել են 2-ական միավոր, քանի որ կայացած 8 պարտիաներում գրանցվել են միմիայն ոչ-ոքի արդյունքներ: