A
A
Մերոնք նվաճեցին երկու բրոնզե մեդալ
Դաղստանի Հանրապետության Կասպիյսկ քաղաքում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 42-րդ ավանդական մրցաշարում, որը նվիրված էր աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի հիշատակին: Հայաստանի ներկայացուցիչները այդ մրցումներում նվաճեցին երկու մեդալ:
74 կգ քաշային կարգում մեր հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը կիսաեզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց իր հարազատ եղբորը` Մախաչ Մուրթազալիեւին, եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
Կիսաեզրափակիչ արգելքը չկարողացավ հաղթահարել նաեւ Հայաստանի հավաքականի մյուս դաղստանցի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, որը 84 կգ քաշային կարգայինների մրցումներում նույնպես գրավեց 3-րդ տեղը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցեցին 9 երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Բելառուս, Թուրքիա, Ղազախստան, Մոնղոլիա) 135 ըմբիշներ: