A
A
Իջել էր Հրազդան գետը և ինքնուրույն չէր կարողանում վերադառնալ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 11-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում քաղաքացին իջել է Հրազդան գետը և ինքնուրույն չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները պարանային աշխատանքների միջոցով անվտանգ տարածք են դուրս բերել Վ․ Ս․-ին (ծնված 1988 թ․)։