Բացել լրահոսը Փակել լրահոսը
430843526_744413807841754_6564440705522918075_n
A A
Պաշտոնական

Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։