Բացել լրահոսը Փակել լրահոսը
432215876_371216469207795_4109900413132216272_n
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում․ վարորդը և ուղևորը տեղում ստացել են առաջին բուժօգնություն

Մարտի 11-ին, ժամը 10։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2003 թ.) սրահում։

Վարորդը և ուղևոր Գ․ Կ․-ն (ծնված 2001 թ․) տեղում ստացել են առաջին բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 10:48-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և դիմային հատվածը։

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։