Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկադի Անդրեասյանը ցանկալի անձ է

Սպորտ
e4abfe1b5ef76edfdf9753e6807b08e6

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է գործկոմի տարեկան 2-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գործկոմը մերժել է կարգապահական կոմիտեի առաջարկը` Արկադի Անդրեասյանին անցանկալի անձ ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության «Արարատ» - «Փյունիկ» խաղի ընդմիջմանը տրիբունայում գտնվող Արկադի Անդրեասյանը ձեռքով հարվածել էր «Տոտալ ֆուտբոլ» կայքէջի լուսանկարիչ Աշոտ Առուշանյանին:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն դրա համար 10 խաղով որակազրկել է «Արարատի» գլխավոր մարզչին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով, բացի այդ առաջարկել էր Անդրեասյանին ճանաչել անցանկալի անձ ֆուտբոլում: Սակայն ՀՖՖ բարձրագույն մարմինը հարմար է գտել բավարարվել միայն առաջին պատժամիջոցով:

Ի դեպ, մեր ունեցած տվյալների, գործկոմի նիստի առաջին հարցի քննարկմանը ներկա են եղել սահմանափակ լրատվամիջոցներ, չնայած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախապես խոստացել էր այն անցկացնել բաց դռների ներքո: