Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Մանթաշյանց գործարարների միության 15-րդ մասնաճյուղը՝ Կապանում է

Մանթաշյանց բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղը բացվեց Հայաստանի դարպաս հանդիսացող Սյունիքի մարզկենտրոնում:

Կապան քաղաքում Մանթաշյանց բիզնես ակումբը կծավալի իր գործունեությունը միավորելով տեղի բիզնեսներին՝ ապահովելով համագործակցություն աշխարհի 14 քաղաքների հետ:

Կապանի մասնաճյուղը Մանթաշյանց բիզնես ակումբի համար ստրատեգիական կարևորություն է ունենալու, քանի որ այն նպատակաուղղված է զարգացնելու Սյունիքի մարզի տնտեսությունը՝ նպաստելով մարզում բացի հանքարդյունաբերությունից նաև այլ ոլորտների զարգացմանը:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի և աշխարհի տարբեր գործարարներ կարողանան կապ հաստատել Կապանի գործարարների հետ, իսկ Կապանի գործարարները աշխատել մեր 14 մասնաճյուղերի հետ։ Այսօր Կապանում են մոտ 40 գործարարներ մեր տարբեր մասնաճյուղերից, ներկա են նաև տեղի բիզնեսները ներկայացնող 40 գործարարներ, սա նոր համագործակցությունների և նոր գործարար կապերի հաստատման կարևոր հնարավորություն է, որը մենք հաստատում ենք Սյունիքի մարզում»,-նշեց Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով Մանթաշյանց բիզնես ակումբի Կապանի մասնաճյուղի բացման առիթով իր շնորհավորական ուղերձը հղեց ակումբականներին։

«Մենք համոզված ենք, որ մասնաճյուղի բացումը Կապանի գործարարների համար նոր գործնական համագործակցություններ կստեղծի, նոր շուկաներ իրացնելու և մեր արտադրանքը ներկայացնելու նոր հնարավորություններ կտա և ինչու ոչ նաև նոր կոմերցիոն մշակույթ կձևավորի»,-ասաց համայնքապետն ու նշեց, որ այսօր Կապանում մասնաճյուղի բացումը կնպաստի համայնքի կայուն զարգացման և

գործարար միջավայրի ապահովմանը՝ նպաստելով ձեռնարկատիրական գործունեության խթանմանը։

Մանթաշյանց բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղի բացումը Մանթաշյանց բիզնես ակումբի գործարարների համար ունի ստրատեգիական նշանակություն՝ ամրապնելու Հայաստանի դարպասները տնտեսական հզոր ներուժի ներգրվման միջոցով, որի ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մեկնարկը տրված է։