Բացել լրահոսը Փակել լրահոսը
429826303_742440188039116_9191705377009787098_n
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։