Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Գուցե Փաշինյանին Քերոբյանի գործի վերաբերյալ ստեր են փոխանցել». փաստաբան (տեսանյութ)

Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրած ասուլիսում նախկին նախարարի ձերբակալման և նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառման հսկայածավալ հետախուզական միջոցառումների արդյունքներն առոչինչ և անարդյունավետ համարեց

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը հարցեր չունի տալու իր պաշտպանյալին։ «Այդ հարցերի բացակայությունը եւ նախաքննական մարմնի այս ողջ մարտավարությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ նախաքննությունը հետևյալ տրամաբանությամբ է իրականացվում՝ ձևավորվել է մի նարատիվ, որոշվել է, որ իրադարձություններն այսպիսին են։ Եվ անկախ փաստական հանգամանքներից ու փաստերից, այս նարատիվը հիմնավորելու համար փորձ են անում մեկնաբանություններ ու տեղեկություններ ամրագրել։ Սա, մեղմ ասած, նախաքննություն չէ, սա մի միաբանության կողմից իրենց համոզմունքների քարոզ է։ Սա ուղղակի նախաքննության մարմնի կազմում գործող քննիչների համոզմունքն է, կարծիքն է՝ որևէ էական փաստական հիմքով չհիմնավորված։ Եվ այստեղ մի կարևոր հարց է առաջանում՝ ըստ էության նախաքննության մարմինն անում է այն, ինչում մեղադրում է այս մրցութային հանձնաժողովին։ Եվ տարբերությունն այն է, որ այդ մրցութային հանձնաժողովը լիազորություններ չի ունեցել մարդկանց ձերբակալելու, իրենք ունեն։ Նախաքննության մարմինը որոշում է կայացնում այս վարկածի օգտին և չի քննարկում որևէ այլ վարկած։ Սա առանցքային նշանակություն ունի, որովհետեւ նախաքննությունը պետք է լինի բազմակողմանի»,- հայտարարեց Տիգրան Եգորյանը։

Ըստ փաստաբանի՝ քննչական մարմինն առանց համակողմանի հետաքննության է կիրառել   խափանման միջոցը Վահան Քերոբյանի նկատմամբ։

 Նախաքննության մարմնի վերլուծական մակարդակը Տ․ Եգորյանը շատ ցածր է գնահատում՝ արդար դատաքննության իրավունքն ապահովելու ուղղությամբ։

Նա չի բացառում նաև, որ այն քաղաքական ենթատեքստ ունի։ «Այս գործը  հենված չէ  միայն և բացառապես այն փաստերի վրա, որոնք ես տեսնում եմ գործում։ Փորձ է արվում  տեղեկատվության պակասի միջոցով ստեղծել տպավորություն»։

Նախաքննական արգելքը թույլ չի տալիս խոսել ապացույցների մասին, վկայակոչել դրանք՝ ասում է փաստաբանը և հավելում՝ չի գտել գոնե մեկ ապացույց, որը վկայեր, որ Քերոբյանը մոտ է եղել իրեն մեղսագրվող արարքներից։