Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հավասարվեց առաջատարին

Սպորտ
615d8f6131c0789373a1251c85dc4219

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 10-րդ տուրի կենտրոնական խաղում 2-րդ տեղում գտնվող «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ մրցաշարի միանձնյա առաջատար «Ուլիսի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո հանրապետության գործող չեմպիոնը վաստակած միավորներով հավասարվեց հենց «Ուլիսին»:

Առաջատարներին շարունակում է կրնկակոխ հետապնդել «Գանձասարը», որն այս տուրում հյուրընկալվելիս պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»` 2:0: Կապանցիները վաստակեցին 19 միավոր եւ ամրապնդվեցին երրորդ հորիզոնականում:

Երեւանի «Արարատը» անդրանիկ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում` սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: «Բանանց» - «Միկա» մրցախաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո.

1. «Փյունիկ» 20
2. «Ուլիս» 20
3. «Գանձասար» 19
4. «Միկա» 15
5. «Իմպուլս» 14
6. «Շիրակ» 9
7. «Բանանց» 7
8. «Արարատ» 5

Առաջնության հաջորդ` 11-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 29-ին: