Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ
2dc9cbb2323807ddea15bf943ed9dbb3

Վրաստանի Քութաիս քաղաքում կայացած արագ շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Սալոմե Մելիայի (Վրաստան), Աննա Մուզիչուկի (Սլովակիա) եւ Եվգենիա Օվոդի (Ռուսաստան) հետ բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստուհին գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Հունգարիան ներկայացնող չինուհի շախմատիստ Խոան Թխան Չանգը, որը 1 միավոր ավելի վաստակեց:

Հայաստանը ներկայացնող Լիլիթ Գալոյանը 7 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը, Նելլի Աղինյանը` 22-րդը (6,5), իսկ Մարիա Գրիգորյանը մրցաշարը ավարտեց 42-րդ հորիզոնականում (5):

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանում անցկացվել էր նաեւ շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը, որում մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դարձյալ բրոնզե մեդալ էր նվաճել: